ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

«Եվրիմաժի» հոբելյանական 150-րդ համաժողովը կանցկացվի Երևանում

«Եվրիմաժի» հոբելյանական 150-րդ համաժողովը կանցկացվի Երևանում
30.12.2017 | 11:43

Հայաստանի ազգային կինոկենտրոնը (ՀՀ մշակույթի նախարարության ՊՈԱԿ) իրականացնում է կինոարվեստի բնագավառում պետական մշակութային քաղաքականությունը, շարունակում է հայկական կինոյի ավանդույթները, պահպանում, տարածում և զարգացնում է հայկական կինոարվեստը։ 2017 թվականի կեսերից բարեփոխումների փուլում գտնվող Հայաստանի ազգային կինոկենտրոնը ընթացիկ տարում աշխատել է միջազգային կառույցների հետ նոր համաձայնագրերի ձեռքբերման և համագործակցության շրջանակների ընդլայնման, հայկական կինոարտադրանքը փառատոներում և հայրենի հանդիսատեսին ներկայացնելու ուղղություններով։

Սեպտեմբերին Հայաստան ժամանած Իրանի «Ֆարաբի» կինոհիմնադրամի (այս հիմնադրամը Իրանի ամենամեծ պետական կինոֆոնդն է ) տնօրեն Ալիռեզա Թաբեշը պաշտոնական հանդիպումներ ունեցավ մշակույթի նախարարության պատասխանատուների և կինոմասնագիտական շրջանակների հետ։ Այցի շրջանակներում «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրեն Ալիռեզա Թաբեշը և Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը ստորագրեցին կինեմատոգրաֆիայի ոլորտում համագործակցության համաձայնագիրը։ Կինեմատոգրաֆիայի ոլորտում համագործակցության համաձայնագիրն ունի գործակցության բազմազան ուղղություններ, այդ թվում՝ կինոարտադրության հատվածում ՝ սկսած սցենարի զարգացումից մինչև հետարտադրական փուլ, կրթական ծրագրերի իրականացում երկու երկրներում, հայ-իրանական կինոշուկայի ձևավորում, ֆիլմերի տարածում, փառատոնային գործակցությունների զարգացում, երկու երկրներում կինոյի օրերի կազմակերպում և այլն։


Կինոոլորտի բնագավառում այս համաձայնագիրը Իրանի հետ առաջին պաշտոնական փաստաթուղթն է, և այն արդեն սկսել է գործել․ 2018 թ․ ապրիլին արդեն (նախապես ընտրությանը մասնակցած) Հայաստանից 1 երիտասարդ ռեժիսոր կմասնակցի «Ֆաջր» միջազգային փառատոնի շրջանակներում անցկացվելիք կինոյի դասընթացներին։ Նույն տարում նախատեսվում է նաև հայկական ֆիլմերի ցուցադրություն Իրանում։
Առանձնակի շուքով Երևանում և Ստեփանակերտում կազմակերպվեց «Եվա» հայ-իրանական համատեղ առաջին խաղարկային ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը լայնորեն լուսաբանվեց հայրենական ԶԼՄ-ների կողմից։ Արձագանքները դրական էին ու հուսադրող, ինչի արդյունքում էլ Հայաստանի կողմից «Եվան» ներկայացվեց ամերիկյան «Օսկարի» և ընդգրկվեց «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի ցանկում։ Հայ-իրանական ֆիլմն հաջողությամբ ցուցադրվեց և շարունակվում է ցուցադրվել Հայաստանի մարզերում և հեռավոր բնակավայրերում։
Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված Սերժ Ավետիքյանի համատեղ արտադրության ՝ «Նա, ում սպասում էին» ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում։ Ֆիլմը նկարահանվել էր հենց այդ գյուղում, ուստի պրեմիերան էլ պատասխանատուները կազմակերպեցին այնտեղ։


Տարին արդյունավետ է եղել նաև «Եվրիմաժի» աշխատանքներում։ Հայաստանը այս հզոր կինոկառույցի անդամ է դարձել 2016-ի հունվարից։ Իսկ 2017-ին արդեն «Եվրիմաժից» ֆինանսավորում են ստացել երկու համատեղ արտադրության կինոնախագծեր․ ռեժիսոր Ալեքսանդր Կոտի հայ-ռուսական համատեղ արտադրության «Սպիտակ» ֆիլմը (250 հազար եվրո) և ռուս-ֆրանս-հայկական «Ֆաբրիկա» նախագիծը, որի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Յուրի Բիկովն է: Հայկական կողմից այս ծրագրին մասնակցում է «Շարմ» ընկերությունը (20 հազար եվրո):
Եվրիմաժի պատասխանատուների հետ հայաստանյան ներկայացուցիչներ Սուսաննա Հարությունյանի և Վրեժ Քասունու երկար բանակցությունների արդյունքում ՝ «Եվրիմաժի» հոբելյանական 150-րդ համաժողովը կանցկացվի Երևանում՝ 2018 թ. մարտի 13-16-ը։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի 2017-ի նոյեմբերին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում տեղի են ունեցել հետաքրքիր ու արդյունավետ հանդիպումներ ֆրանսիական հայտնի կինոկառույցների և ընկերությունների պատասխանատուների հետ, այդ թվում՝ CNC-ի, EURASIADOC-ի, -Ֆրանսիական կինոինստիտուտի, Լիոնի քաղաքապետարանի, Լիոնի Capitaltv հեռուստատեսային ալիքի, «Կարտիե» հիմնադրամի, Fixafilm լեհական ընկերության, Լիոնի Festival Lumière-ի և այլն։ Այս առումով, հատկապես հիշատակության է արժանի CNC- ի միջազգային հարաբերությունների վարչության երկկողմ հարաբերությունների խորհրդատու Ժուլիեն Էզանոյի հետ հանդիպումը։ Վերջինս պատրաստակամություն է հայտնել մասնագիտական աջակցություն ցուցաբերելու Հայաստանի ազգային կինոկենտրոնում տեղի ունեցող բարեփոխումների ծրագրին, ինչպես նաև քննարկվել է երկու երկրների միջև համատեղ արտադրության համաձայնագրի ստորագրման հարցը:


Հիշատակության է արժանի նաև Լիոնի քաղաքապետ պարոն Կեպենիկյանի հետ հանդիպումը, ով մեծապես հետաքրքրված է Հայաստանով և հայկական կինոյի զարգացման հեռանկարներով, և հայտնել է իր պատրաստակամությունը հայ կինոյի բարեփոխումների այս փուլում աջակցելու տարբեր ուղղություններով, մասնավորապես, կրթական, պրոդյուսերական, համատեղ կինոարտադրության, կինոշուկաների մասնակցության, կինոհիմնադրամների հետ համագործակցության և այլն։
Ֆրանսիա կատարած այցելության արդյունքներն արդեն կզգացվեն հաջորդ՝ 2018 թվականին, Լիոնի Festival Lumière-ի շրջանակներում կկազմակերպվի հայկական ֆիլմերի ցուցադրության ընդարձակ ծրագիր։


Ազգային կինոկենտրոնի տնօրենի Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերել նաև Fixafilm լեհական ընկերության հետ վերականգնելու «Հայկ» կինոստուդիայում նկարահանված Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» 10- րոպեանոց վավերագրական ֆիլմը։ Fixafilm-ը մեծապես հետաքրքրված է հայկական հին ֆիլմերի վերականգնման ծրագրով։ Ընկերությունը ոչ միայն վերականգնում է հին ֆիլմերը , այլև յուրաքանչյուր վերականգնված ֆիլմի համար հրատարակում է գիրք, որտեղ ներկայացվում է ֆիլմի կենսագրությունն ու ստեղծման պատմության մանրամասները։ Ըստ պայամնագրի, Fixafilm-ը հետագայում զբաղվում են նաև իր իսկ վերականգնած ֆիլմերի դիստրիբյուցիայով, ներկայացնում են փառատոներում և այլն։
Իսկ «Կարտիե» հայտնի ֆրանսիական հիմնադրամը ցանկություն է հայտնել զբաղվելու Արտավազդ Փելեշյանի «Տարերք» ֆիլմի նախագծին առնչվող հարցերով։ Եվ ոչ միայն, հիմնադրամի պատասխանատուները, առհասարակ, հետաքրքրված են Փելեշյանով, Վարպետի ցանկացած նոր մտահաղացումներով՝ կլինի ֆիլմ, գիրք , թե՞ մեկ այլ ծրագիր։
Ընդհանուր առմամբ, հանդիպումներն անցել են ջերմ ու կառուցողական մթնոլորտում և առաջիկայում թերևս կունենանք շոշափելի արդյունքներ։


Տարվա ընթացքում, ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում , Ազգային կինոկենտրոնը կազմակերպել է հայկական ֆիլմերի 50-ից ավելի ցուցադրումներ մարզերում, այդ թվում՝ նաև Արցախում։ Նույն ծրագրի շրջանակներում , ցուցադրումներ են տեղի ունեցել նաև Երևանում։ Բացի, այս Կինոկենտրոնը տարվա ընթացքում սերտորեն համագործակցում է Պաշտպանության նախարարության հետ։ Ֆիլմերի ցուցադրումներ են կազմակերպվում զորամասերում, նաև՝ սահմանպահ բնակավայրերում, հեռավոր մարզերում։
Ազգային կինոկենտրոնը, «Լոֆտ» մշակութային կենտրոնը և «Կինոաշխարհ» կայքը նոյեմբերից սկսել են հայկական ժամանակակից ֆիլմերի ցուցադրությունների ու քննարկումների ծրագիր։ Եռակողմ այս նոր ծրագիրը միտված է խթանելու հայկական ժամանակակից կինոյի տարածմանը, ինչպես նաև քննարկումների միջոցով հանրությանը մասնակից դարձնելու կինոպրոցեսներին, իսկ ֆիլմերի մասին կարծիքներն ու քննարկումները հրապարակումների տեսքով տեղ կգտնեն kinoashkharh.am կայքում։ Ցուցադրումնրը նախատեսված է ամիսը մեկ անգամ։ Առաջին ցուցադրությունը տեղի ունեցավ նոյեմբերին՝ հանդիսատեսին ներկայացվեց Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր»ֆիլմը։


«Կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանման ծառայություններ» ծրագրին հատկացվող ֆինանսկան միջոցների սահմաններում 2017 թ․«Մոսֆիլմ» կինոկոնցեռնի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն թվայնացվել են Ալբերտ Մկրտչյանի «ՈՒրախ ավտոբուս» և Էդգար Բաղդասարյանի «Սուրբ ծեսերի երկիրը» ֆիլմերը։
Նոր տարվա և Սուբ ծննդյան տոներին ընդառաջ Ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ տարեվերջին տեղի ունեցավ մուլտերի և մանկական ֆիլմերի բարեգործական երկու ցուցադրություններ «Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» և «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական բաժանմունքների երեխաների համար։ Երեխաներին հյուր գնացին ոչ միայն մուլտհերոսները, այլև Ձմեռ պապն ու Ձյունանուշը՝ նվերներով, երգ ու պարով։ Բարեգործական այս ծրագիրը լինելու է շարունակական։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ, դեկտեմբերի 20-ից Երևանի և Գյումրու կինոթատրոններում սկսվել են մանկական ֆիլմերի և մուլտերի ամանորյա տոնական ցուցադրումները։


Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայություն

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4326

Մեկնաբանություններ